Իսպանիայի գավաթի առաջնության մեկ ութերորդ եզրափակչի առաջին խաղում հյուրընկալվելիս «Բարսելոնը» 2:1 հաշվով զիջել է «Լևանտեին»: Տանտերերն իրենց հաղթանակի հիմքը դրել են առաջին խաղակեսում՝ դառնալով երկու անպատասխան գոլի հեղինակ: «Կապտանռնագույները» միայն խաղավարտին մոտ են կարողացել մեկով պատասխանել, սակայն դա բնականաբար քիչ է եղել դրական արդյունքի հասնելու համար: Նկատենք, որ հանդիպումը բաց է թողել Մեսին:

Գավաթային խաղերի այս փուլում հաղթանակ է տոնել «Սևիլիան»: Հյուրընկալվելիս անդալուզցիները կոտրել են Բիլբաոյի «Աթլետիկի» դիմադրությունը՝ 3:1: