ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին փոխխոսնակ Միքայել Մելքումյանը հայտարարություն է տարածել այն մասին, որ Եվրասիական տնտեսական համագործակցությունը և այդ շրջանակներում Հայաստանի Հանրապետության տնտեսական առավել արդյունավետ զարգացման հնարավորությունների ձեռքբերումը մշտապես եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրային գերակայություններից մեկը, ինչի վկայությունն են 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարումների Ազգային ժողովներում ԲՀԿ խմբակցության հրապարակային դիրքորոշումներն ու առաջարկությունները։ Դեռևս 2009թ․ԲՀԿ-ն համագործակցության հուշագիր էր ստորագրել ՌԴ պետական դումայի՝ «Եդինայա Ռոսիա» խմբակցության հետ, որ 2018թ․ թարմացվել և երկարաձգվել էր։

«Ուստի, ՀՀ նորընտիր Ազգային ժողովում մենք հանդես ենք գալիս տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողով ձևավորելու նախաձեռնությամբ, ինչը միանշանակորեն համահունչ է մեր մոտեցումներին։Համոզված ենք, որ եվրասիական հանձնաժողովը կունենա լայն օրակարգ և լուրջ անելիքներ», -ասված է հայտարարության մեջ։