Սիրիայում կախաղան են բարձրացել մի քանի ղազախի՝ այս մասին հայտնել է Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի տնօրեն Բախիտբեկ Ռախիմբերդիևը։ Մանրամասնելով՝ նա ասել է․«Հատկապես օտարերկրյա հավաքագրողները սկսել են դիմել մեր քաղաքացիներին համացանցի միջոցով։ Նրանց քարոզներում հավաքագրողները պատմել են Սիրիայում լավ կյանքի , կրոնական կանոնների հարգանքի և արդարության մասին՝ այդպիսով իրենց թակարդը գցելով մարդկանց»:
Ռախիմբերդիևի խոսքերով՝ այժմ Սիրիայի, Իրաքի և Աֆղանստանի տարածքներում մոտ 380 ղազախ կա։
Ղազախներին կախաղան են հանել այն բանից հետ, երբ, տեսնելով Սիրիայի աղետալի վիճակը, մոլորյալները փորձել են փախուստի դիմել։

Նադեժդա ԴԱԼՅԱՆ