Ռուսները գնել են ֆրանսիական «Gault&Millau» ռեստորանային ուղեցույցը: Ինչպես հայտնի է, ֆրանսիական գաստրոնոմիական ուղեցույցը երկրորդն է «Michelin»-ից հետո։ Ընկերության տնօրեն Կոմ դե Շերեզին պատմել է, որ հայտնի ընկերությունը գնել է մի ռուս ընտանիք։ Ռուս ներդրողները խոստացել են մի քանի միլիոն եվրո ներդնել կազնմակերպության զարգացման և բարգավաճման գործին, սակայն ընկերության վաճառքի գնի մասին տնօրենը լռել է։

Նադեժդա ԴԱԼՅԱՆ