«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն անհրաժեշտ որոշումները կայացրել է, սակայն «ինտրիգը» մեծացնելու համար դեռ գաղտնի է պահում։ Խոսքը 7-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի, խմբակցության քարտուղարի և այլ հարցերի վերաբերյալ որոշումներն են։

Պատգամավոր Իվետա Տոնոյանի խոսքով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որպես խորհրդարանում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժ և ամենամեծ ընդդիմություն՝. առաջադրելու է փոխնախագահի թեկնածու. «Առաջիկա օրերին մեր թեկնածուի անունը կհրապարակենք: Թե՛ փոխնախագահի թեկնածուների, թե՛ խմբակցության քարտուղարի անունների համար ավելի ուշ քաղխորհրդի հայտարարությամբ հանդես կգանք: Որոշումներ կան, բայց դրանց մասին կհաղորդենք ավելի ուշ»։

Անդրադառնալով հանգամանքին, որ մանդատների հանձնման արարողությանը ներկա չէր կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ Տոնոյանն ասաց, որ նա ավելի վաղ պլանավորված միջոցառումներ է ունեցել:

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ