Նորվեգիայում առևանգել են երկրի ամենախոշոր գործարար Թոմ Հագենի կնոջը։ Աննա-Էլիզաբեթ Ֆալկևիկին առևանգել են հոկտեմբերի վերջին, սակայն ինչ-ինչ նկատառումներից ելնելով՝ լուրը չէր բարձրաձայնվում։ Հանցագործները նրա համար 9 միլիոն եվրո փրկագին են ուզում, ընդ որում՝ կրիպտովալյուտայով։ Իրավապահ մարմինները կնոջ հարազատներին խորհուրդ են տվել չշտապել վճարել փրկագինը, մինչև չհամոզվեն, որ կինը ողջ է։ Այս գործով հետախուզումն իրականացնում են ոչ միայն տեղի իրավապահ մարմինները, այլև Եվրոպոլն ու Ինտերպոլը։

Նադեժդա ԴԱԼՅԱՆ