Աբխազիայի և Հարավային Օսեթիայի պատվիրակությունները կմասնակցեն Վենեսուելայի նախագահի երդմնակալության արարողությանը։ Աբխազիայի նախագահի գրասենյակը տեղեկացրել է, որ պատվիրակությունը հանդիպումներ կունենա Նիկարագուայի, Կուբայի և Սալվադորի նախագահների, նախարարների հետ, կքննարկեն նաև երկրի ճանաչման հարցը։

Երդմնակալությունը տեղի կունենա այսօր, Կարակասում։ Չնայած ընդդիմության բոյկոտին՝ ընտրությունները Վենեսուելայում այնուամենայնիվ կայացան 2018 թվականի մայիսին։ Նշենք, որ աշխարհի տերությունների գերազանց մասի կառավարություններն ընտրությունը ճանաչել են ոչ լեգետիմ։ Եվ այսուհանդերձ հայերիս սկզբունքորեն մի շատ առանցքային հարց է հետաքրքրում՝ չճանաչվածներից արդյո՞ք հրավեր ստացել են Արցախի Հանրապետության իշխանությունները։