Թեև Ռեջեփ Թայիփ Էրդողանը 16 տարի շարունակ կառավարում է Թուրքիան որպես «հավատացյալ» մահմեդական, այդուհանդերձ երկրի, այսպես ասած, կրոնականությունը նվազել է։ Այս հետաքրքիր դիտարկումն արել է հայտնի լրագրող Մաքսիմիլիան Պոպպը։ Նա ավարտել է Համբուրգի և Ստամբուլի քաղաքագատիության ֆակուլտետները և Թուրքիայում քաղաքական լուրերի լուսաբանման համար արժանացել է Հարավարևելյան Եվրոպայի լրագրողական մրցանակի։

Նրա դիտարկմամբ Կոնդի համալսարանի հարցումների արդյունքում թուրքերի փոքր հատվածն է պահել մահմեդականին վայել բոլոր ծիսակարգերը: Աթեիստները շատացել են Թուրքիայում, իսկ հավատացյալների թիվը 51%-ով նվազել է Էրդողանի կառավարման տարիներին:

Պոպպի դիտարկմամբ՝ երկրը չի կարող լինել ավելի հավատացյալ միայն նրա համար, որ կառավարությունն այդպես է ուզում․ պետք է օրինակ ծառայել գործով, այլ ոչ թե ցուցադրական վարքով։

Նադեժդա ԴԱԼՅԱՆ