Փարիզում վերջերս նուդիստների համար բացվել էր ռեստորան։ Ռեստորանի անվանումը՝ «O'Naturel» ինքնին հուշում է իր տեսակի մասին։ Այն մեծ աժիոտաժ է առաջացրել ամբողջ Ֆրանիսայով մեկ և, չնայած դրան, ռեստորանը հարկադրված են փակել․պատճառը հաճախորդների սակավությունն է։ Ինչպես ասում են, այն վերջին շնչում է, և ցանկացողները դեռ կարող են հասցնել վայելել այս անսովոր միջավայրով ռեստորանի ուտելիքները, որոնք, ի դեպ, մշտական հաճախորդների գնահատմամբ պատշաճ որակի են։