ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է վերադարձը վնասվածքից հետո:

Խորվաթիայի հավաքականի հետ ընկերական խաղում (2:0) բրազիլացին, հիշեցնենք, դարձել է գոլի հեղինակ.

«3 ամիս է անցել այն ժամանակից, ինչ ես վնասվածք եմ ստացել: Ուրախ եմ, որ կարողացա վերադառնալ խաղադաշտ և գոլ խփել: Ես շատ երջանիկ եմ: 

Դեռևս փոքր-ինչ վախեր ունեմ, բայց ամեն մարզման հետ ես առաջ եմ շարժվում:

Տեսնենք` ինչպես կմարզվեմ ամբողջ շաբաթվա ընթացքում: Աստիճանաբար ինձ ավելի լավ եմ զգում: Այնպես որ հիմա ես երջանիկ եմ: Հիմա ես պատրաստ եմ 80 տոկոսով»,- Նեյմարի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը: