«Այսօր մեկնարկեց 2019 թվականի առաջին աշխատանքային շաբաթը, ուր մենք մուտք ենք գործում օրեցօր ավելացող մտահոգություններով:

1…(էնքան տառասխալ կա, որ իր փոխարեն ես եմ կարմրում ու իր էդ կետերը, լավության կարգով, էստեղ բաց թողնում),

2…

3…

4…

5.Փաշինյանի խոստացած հայ-ռուսական փայլուն հարաբերությունների փոխարեն գազի թանկացում»…

Էդուարդ Շարմազանով

Գազից զատ Շարմազն այստեղ «մտահոգվել» էր նաև ապրանքների թանկացմամբ ու ընդդիմության բացակայությամբ: Ես դրանց չեմ անդրադառնա, քանզի արդեն անդրադարձել եմ, բայց ոչ իր պես խնդությամբ, այլ ցավով:
Գազին
էլ գուցե չանդրադառնայի, եթե աննման էս տղու աննման երեսպաշտությունը բոլոր երևակայելի սահմանները չտար ու չանցներ:
Եւ
այսպես, ինքը ամենահասը՝ նորին կեղծություն էդիկ Շարմազը, հիմա էլ ընտրեց ռուսական գազը, դարձավ էդ գազի «վինտիլն» ու «խիղճը», երկնեց «արդար» իր բողոքի ճիչը

Ախր ի՞նչ գազ, Շարմազ: Ախր էդ գազի պայմանագրի ժամկե՜տն է լրանում, չգիտե՞ս, թե՞ գիտես, սակայն քեզ քո «ինիցիալների» տեղն ես սոսկ դրել:
Էդ
պայմնանագիրն ախր դուք եք հենց կնքել:
Ձե՛ր
կնքած պայմանագրի ժամկետն է ախր լրանում: Իսկ էն մարդն էլ ուզում է էդ պայմանագիրը երկարաձգել, բայց ոչ ձերոնց պես չոքեչոք ռսի դուռը գնալով, այլ արժանապատիվ կեցվածքով, սեփական արժանապատվությունը առաջին տեղը դրած մարդու պահվածքով:

Իսկ գուցե ուզում ես ասել, թե որ դուք լինեիք, գազը լրիվ ձրի՞ կտայիք բնակչությանը: Բա 20 տարի հե՞չ ժամանակ չեղավ, որ էդ բանն անեիք:
Իսկ
գուցե ձեզ ոչ թե գազի՛ գինն էր հետաքրքրում, Շարմա՛զ, այլ բնակչությանը վաճառելու արդյունքում՝ գոյացած «մառժա՞ն»: Ախր ձեր քաշը դժվար հերիքեր՝ ռուսների հետ բռնած գործարքից շահեիք, ձեր ուժը հասարակ մարդկանց վրա էր, պարզվեց, սոսկ պատում, նրա՛նց էիք թանկ-թանկ էժան ստացած գազը վաճառում, գոյացած «մառժայով» զխտկվում, խմում, անդուր քեֆ անում:

Գիտե՞ս ինչ, Շարմա՛զ: Ինձ արդեն սկսում է թվալ, որ եթե արգելված պտուղ ճաշակելու համար Աստված Եվայի երկո՛ւնքը ծանրացրեց, ապա ձեր ու ձերոնց կողմից հայոց համազգային Այգուց թռցրած ու ճաշակած պտուղների դիմաց Աստված վայ թե ձեր գլխներից ելնելիք կապակցված մտքերի՛ երկունքը դրեց, շատ թունդ ծանրացրեց, էս օրը գցեց:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ