РИА «Новости»-ի տեղեկացմամբ Ռուսաստանի բանկը (ԿԲ) միջազգային պահուստներում նվազեցրել է դոլարի բաժնեմասը, ինչի դիմաց մինչ 32 տոկոս աճել են եվրոյի, մինչև 14, 7 տոկոս՝ չինական յուանի բաժնեմասերը: Մյուս արժույթների բաժնեմասերում նույնպես արձանագրվել է աճ՝ ընդհանուր արտահայտությամբ 12,4-ից հասնելով 14,7 տոկոսի: Այսպես ասած քաշ ավելացրածների մեջ են ֆունտ ստեռլինգը (6,3 %), ճապոնական իենը (4,5 %), կանադական (2,9 %) ու ավստրալական (1 %) դոլարները:

Անցած տարվա նոյեմբերին հաղորդվել էր, որ Ռուսաստանն իր տնտեսության մեջ կրճատել է դոլարի մասնակցությունը: