Իսպանիայի գավաթի խաղարկության մեկ ութերորդում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվելիս ի զորու չեղավ ծնկի բերել «Ժիրոնային»: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Տանտերերի կազմում աչքի է ընկել Էնտոնի Լոսանոն, իսկ մադրիդցիներից գոլի հեղինակ է դարձել Անտուան Գրիզմանը: Պատասխան խաղը կայանալու է հունվարի 16-ին:

Գավաթային մնացյալ հանդիպումներից նշենք սեփական հարկի տակ Մադրիդի «Ռեալի» 3:0 հաշվով հաղթանակը «Լեգանեսի» նկատմամբ: