Ֆրանսիայի լիգայի գավաթի խաղարկության մեկ քառորդում «Պարի Սեն Ժերմենը» 2:1 հաշվով պարտություն է կրել «Գենգամից»: Հետաքրքրական է, որ Փարիզում անցկացված այս մրցավեճում հանդիպման մրցավարը երեք տասնմեկմետրանոց է նշանակել, երեքն էլ ի վնաս դաշտի տերերի: Սակայն եթե առաջինում հյուրերը վրիպել են՝ Նեյմարին իր թիմին շատ արագ հաշվի մեջ առաջ մղելու հնարավորություն տալով, ապա վերջին երկուսում «Գենգամի» ֆուտբոլիստներն անվրեպ են գործել: Հաղթական տասնմեկմետրանոցի հեղինակն, ի դեպ, առաջինում վրիպած Թուրամն է: