Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում «Մանչեստր Սիթին» Մանչեստրում 9:0 հաշվով ջախջախել է «Բերտոն Ալբիոն» թիմին: Հաղթողների կազմում պոկերի հեղինակ է դարձել Գաբրիել Ժեզուսը, մնացած հինգ գոլերը տարբեր ֆուտբոլիստների անվան դիմաց են գրանցված: Պատասխան խաղը կայանալու է դեկտեմբերի 23-ին, Բերտոն-ապոն-Տրենտեում, սակայն ինքնին հասկանալի է, որ այն մարզական հետաքրքրություն չի կարող ներկայացնել: Այդ խաղում Խոսեպ Գվարդիոլան կարող է դնել անգամ իր թիմի երրորդ-չորրորդ կազմը: Երեկ տեղեկացրել էինք, որ «Տոտենհեմ»-«Չելսի» դիմակայությունում նվազագույն հաշվով հաղթանակի է հասել «Տոտենհեմը»: Այնտեղ հաղթական գոլի հեղինակն է եղել Հարի Քեյնը: