«Հանճարեղ մարդ, մարդ-երևույթ, լեգենդ կինո բերած և կինոյում լեգենդ թողած անհատ, մի ամբողջ ժամանակաշրջան ու մի ամբողջ կինո իրենով խորհրդանշած արվեստի քուրմ», -Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ այսպես է նկարագրված անվանի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը, ով այսօր կդառնար 95 տարեկան։

Սերգեյ Փարաջանովի պատվին Ստամբուլի «Պերա» թանգարանում վերջերս ցուցահանդես է բացվել։ Ներկայացված է 75 նմուշ, բազմաթիվ լուսանկարներ և ուրիշ նյութեր: Ցուցահանդեսը կտևի մինչև մարտի 17-ը։ Հետաքրքրական է, որ նախաձեռնությունը եղել է թուրքական կողմից։

Փարաջանովի ֆիլմերից հայտնի են «Նռան գույնը», «Մոռացված նախնիների ստվերները», «Սուրամի ամրոցի լեգենդը», «Աշուղ Ղարիբը» և այլ ֆիլմեր: Փարաջանովն իր գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ հեղինակավոր կինոփառատոների մրցանակների:

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ