Լեհաստանի Օսվենցիմ քաղաքի նախկին Աուշվից-Բիրկենաու նացիստական համակենտրոնացման ճամբարի գտնված վայրում հիմնադրված Հոլոքոստի թանգարան 2018 թվականին աշխարհի տարբեր ծայրերից այցելել է ավելի քան 2,15 միլիոն մարդ։ 2017 թվականի համեմատ այլցելուների թիվը աճել է 50.000-ով։ Թանգարան այցելել են ազգությամբ 405.000 լեհ, 136.000 ամերիակցի, 281.000 բրիտանացի, 95.000 իսպանացի, 116.000 իտալացի, 76.000 գերամանցի, 69.000 ֆրանսիացի, 65.000 հրեա, 27.000 ռուս և 50 հայ։

Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում, որն ամենամեծն է եղածներից, մահվան է դատապարտվել 1,4 միլիոն մարդ, հիմնականում` հրեաներ։ Օսվենցիմն ազատագրվել է սովետական բանակի կողմից 1945 թվականի հունվարի 27-ին ։ Այդ օրը նաև նշվում է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի օր։ 1947 թվականից գործող հուշահամալիրը 1979 թվականից ի վեր գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո։

Նադեժդա ԴԱԼՅԱՆ