12 տարեկան Էրիկ Ջուլֆայանը պրոֆեսիոնալ վարսահարդար է։ Հարդարելիս փոքրիկ վարպետը հաշվի է առնում հաճախորդի ապրելակերպը, արտաքինը և բնավորությունը։ Արդեն իսկ այս հասակում նա տիրապետում վարսահարդարման բազմաթիվ հմտությունների, խորհուրդներ է տալիս իրենից մեծերին։

Հաճախորդները լիովին վստահում են Էրիկին, ով ունի հավատարիմ այցելուների մի մեծ բանակ։ Նա օրական 8 ժամ աշխատում է գեղեցկության սրահում, գեղեցկացնում է բազմաթիվ կանանց և աղջիկների։ Էրիկը երազում է համաշխարհային ճանաչում ձեռք բերել, բացել սեփական գեղեցկության սրահը, որտեղ կաշխատեն միայն պրոֆեսիոնալ մասնագետները։ Գործընկերնեը վստահ են, որ Էրիկը կհասնի իր նպատակներին, քանի որ տղան շատ նպատակասլաց է։