Պատմելիքս համակուրսեցուս հետ պատահածն է, շարադրում եմ ասածը՝ հնարավորիս հավատարիմ մնալով «բնօրինակին»:

Անցած տարի ամանորի նախաշեմին տան վերանորոգման աշխատանքներով էինք զբաղված։ Դեկտեմբերի 31-ին, ժամը երեկոյան 9-ին, հայրիկս պտտահանող գործիքով պետք է պատի ներքևի հատվածում անցք բացեր, որ լարն անցկացնենք, սառնարանը տեղադրենք։ Ու պատահաբար պատի փոխարեն ջրի խողովակն է ծակում։ Ամբողջ խոհանոցը ջրով է պատվում։ Ու մինչև մենք դա փորձում ենք կարգավորել, հայրիկս որոշում է սենյակի հոսանքի լարը ևս անցկացնել, որպեսզի հասցնենք ամանորը դիմավորել։ Ժամը 11։30-ն էր, ամանորին կես ժամ էր մնում։ Ու հանկարծ հայրիկս հենց փորձում է հոսանքն անցկացնել, կարճ միացում է տեղի ունենում, ու ամբողջ այդ հարկի լույսերն անջատվում են, այրվում է սենյակի պատի պաստառը։ Ու այդպես դիմավորում ենք ամանոր 2018-ը՝ ջրով պատված խոհանոցով, մութ սենյակում, այրված պաստառով։

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ