Բրիտանացի գիտնականները կատարել են ուսումնասիրություններ և պարզել , թե ինչու է անհետացել աշխարհի ամենահնագույն քաղաքակրթություններից մեկը ՝ շումերներինը։

Ինչպես հայտնի է, աքքադական կայսրությունը հիմնադրվել է Սարգոն I-ի կողմից։ Այն 4200 տարի առաջ անհայտ պատճառներով անհետացել է։ Բազմաթիվ ուսումնասիրությունները պարզել են, որ անհետացման հնարավոր պատճառները կապված են կլիմայի հետ։ Օքսֆորդի համալսարանի գիտնականները նշում են, որ տարերային աղետի պատճառով ոչ միայն անհետացել են շումերները, այլ նաև պետություններ Հին Հնդկաստանում և Եգիպտոսում։ Ուսումնասիրելով Իրանի հյուսիսային հատվածի կլիման վեջին 5000 տարիների ընթացքում՝ նրանք եկել են այն եզրակացությանը, որ երաշտի և փոթորիկների պատճառով շումերների մոտ վերջացել են ջրի պաշարները, ինչը բերել է նրանց ոչնչացմանը։