ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում տեղի է ունեցել աքլորի եւ հավի իրական հարսանիք: Պսակադրության արարողությունը կազմակերպել է տեղի լուսանկարիչ Էրին Բենքսթոնը։ Մեկ ամբողջ օր է պահանջվել թռչունների համար հատուկ խորան, հարսի զգեստ և կոստյում ստեղծելու համար։ Ամուսնացած զույգը արդեն ունի իր ազգանունը՝ Մեյֆլաուեր։ Նրանց հանրայնացումը լուսանկարիչը ցանկանում է օգտագործել՝ մեր ուշադրությունը մեզնից փոքր բարեկամների վրա սևեռելով։ Նա նաև պատմել է, որ երկու կենդանինեևրին էլ փրկել է վտանգից և նրանց հետ ապրելու ընթացքում նկատել է, որ հարսնացուն և փեսացուն հիմնական ժամանակը անցկացնում են միմյանց հետ։