Աշխարհի խոշորագույն տոնածառի խաղալիքը տեղադրվել է Դուբայում գտնվող առեւտրի կենտրոնի «ատրիումում»։ Այն իրենից ներկայացնում է 6.597 մետր բարձրությամբ եւ 4.689 մետր լայնությամբ կողային մակերեսով անկանոն ձեւի գունդ: Այն կշռում է 1,1 տոննա եւ ամրացված է մալուխի միջոցով: Խաղալիքի դիզայնը, որը ներառված է Գինեսի ռեկորդների գրքում, իրականացրել է ամերիկյան ընկերությունը: