Ճապոնիայում հազարավոր մարդիկ նշում են կայսեր ծնունդը։ Դա իրենց հարգանքի դրսևորումն է անձի նկատմամբ, ով այս տարի նշում է իր 85 ամյակը, որից հետո կթողնի գահը և կլքի Տոկիոյի թագավորական պալատը։ Կայսեր գործակալությունը նշում է, որ Ակիհիտոյի ծննդյան բոլոր արարողություններից ամենաճոխը նշվում է այս մեկը, որին մասնակցում է մոտավորապես 90.000 մարդ։

Իր կնոջ և մեծ որդու ուղեկցությամբ նա դիմել է իր ժողովրդին՝ ասելով, որ իր ամբողջ մտքերը այն մարդկանց հետ են, ովքեր հիմա Ճապոնիայում ծանր ժամանակներ են ապրում, ովքեր կորցրել են իրենց հարազատներին և բարեկամներին՝ նկատի ունենալով Ճապոնիայում նոր թափ հավաքած տարերային աղետները։

Ակիհիտոյից առաջ վերջին անգամ կայսրը 1817 թվականին է հրաժարվել գահից, իսկ բազում վիրահտություններ տարած Ակհիտոն գահից կհրաժարվի 2019 թվականի ապրիլի 30-ին՝ գահը փոխանցելով 58 ամյա Նարուհիտոյին։ Հիշեցնենք, որ հենց Ակիհիտոն էր, որ իր ողջ կյանքի ընթացում ամրապնդեց և մեծացրեց Երկրորդ համաշխարհային պատերազմի գիտակցման կարևորությունն իր ժողովրդի մոտ։