«Փյունիկի» (անվանափոխված «Երևան») գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն, ըստ ամենայնի, չի լինի թիմի մարզչական ղեկին: Այս մասին հայտնի է դարձել Armsport.am-ին:

Երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը տեղեկությունը ոչ հերքել է, ոչ հաստատել: Հունիսի 5-ին լինելու է ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում այդ մասին հայտարարություն կլինի:

Տեղեկություն կա նաև, որ երևանյան թիմի նոր գլխավոր մարզիչը լինելու է Ռուսաստանից: Գյուլբուդաղյանցը գլխավոր մարզչի պաշտոնում 2017 թվականի հոկտեմբերի վերջին փոխարինել է Ալեքսեյ Յերյոմենկոյին:

Հիշեցնենք, որ մասնագետը նշանակվել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ: