Ֆիննական Ռովանիեմի քաղաքի պաշտոնական կայքէջի տեղեկացմամբ Ձմեռ պապն այսօրվանից ճամփա ելավ, որ շնորհավորի ու նվերներ տա բոլոր նրանց, ովքեր տոնում են Սուրբ Ծնունդը: Առաքելությունը կատարելու համար նա պետք է հաղթահարի ավելի քան 450 միլիոն կմ: Լեգենդներից մեկի համաձայն՝ Ձմեռ պապն ունի մեծ կախարդական բանալի, որով դանդաղեցնում է ժամանակը և հասցնում է շրջել ամբողջ աշխարհում: Նախնական տվյալներով Ձմեռ պապն այս անգամ կշրջանցի Հայաստանը, քանզի, ի դեմս Նիկոլի, մեր երկրում տեսել է իր փոխարինողին: Համենայն դեպս այդպիսին են նրա ունեցած տվյալներն ու թավշյա հեղափոխության առաջնորդից ստացած տպավորությունները: