Երեկ երեկոյան 25 մլն դրամ գրավի դիմաց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը բավարարել է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի միջնորդությունն ու նրան ազատ է արձակվել: Բնականաբար գեներալը կարոտած շտապել է տուն, սակայն Էջմիածնի մուտքի մոտ նրան դիմավորել է տհաճ անակնկալը: Քաղաքացիները մեքենաներով կառուցել են պատնեշ՝ խոչընդոտելով նրա մուտքը հայրենի քաղաք ու տուն: Իհարկե, արվածն ինքնիրավչություն է, սակայն մարդկանց էլ չի կարելի հասցնել մի մակարդակի, երբ անձիդ նկատմամբ տիրող վերաբերմունքը դառնում է ատելությունն ու քամահրանքը: