21-րդ դարի վերջում կանաչ կրիաների 93% -ը էգեր կլինեն: Այս եզրակացությանն են եկել Էքստեր բրիտանական համալսարանի եւ ջրային ու էկոլոգիական գիտությունների պորտուգալական կենտրոնի մասնագետները։ Կենսաբանները Գվինեա-Բիսաուի ափամերձ գոտում ուսումնասիրել են սողուններին: Գիտնականները օգտագործել են Բիժագոշ կղզիների խմբի ջերմաստիճանի 2013-2016 թվականների իրենց ուսումնասիրությունները։ Նախագծի հեղինակները նշում են, որ չափազանց տաքության պատճառով ձվադրման թիվը կնվազի։ Գիտնականները հիշեցրել են, որ կրիաների մոտ սերնդի սեռը կախված է ձվի ինկուբացիոն ջերմաստիճանից , իսկ ներկա դրության ցուցանիշներից ելնելով ՝ կրիաների 52% էգ կլինի։

Նադեժդա ԴԱԼՅԱՆ