1994 թվականին էկրաններին «Առյուծ արքա» ֆիլմի հայտնվելուց հետո «Disney» ընկերությունը դիմել էր արտոնագրային գրասենյակ «Ակունա մատատա» («Կյանքն անհոգ է») արտահայտության հեղինակային իրավունքի գրանցման համար, որը 2003 թվականին ընդունվել է գրանցող մարմինների կողմից:

Այս որոշումը մեծ դժգոհություն է առաջացրել Զիմբաբվեի մի խումբ ակտիվիստների մոտ։ Նրանք ստորագրահավաք են կազմակերպել «Disney»-ի բացարձակ հեղինակային իրավունք ունենալու դեմ։ Ակտիվիստների պնդմամբ «Disney»-ի այս պահվածքը կարելի է համարել գաղութատիրության և թալանի դրսևորում։ Նրանց կարծիքով՝ ամերիկյան ընկերությունը իրեն է վերագրել այն, ինչը նրա ստեղծագործական մտքի արդյունքը չէ։

Ակտիվիստներից մեկը նշել է, որ եթե հետևենք այդ կանոնին, ուրեմն ամեն անգամ անգլերեն կամ ֆրանսերեն ինչ-որ բան ասելիս մենք պետք է հեղինակային իրավունքի վճար վճարենք Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային իրենց լեզվով խոսելու համար։ Նրանց խոսքերով «Ակունա մատատա» արտահայտությունը օգտագործվում է բազմաթիվ աֆրկյան երկրներում, մասնավորապես ՝ Տանզանիայում, Քենիայում, Կոնգոյում, Ռուանդայում և Մոզամբիկում։

Նադեժդա ԴԱԼՅԱՆ