Ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի Գրիֆին անունով շունը բարձրագույն կրթության հավաստագիր ստացած առաջին չորքոտանին է: Դիպլոմը նրան տրվել է Կլարկսոնի համալսարանի կողմից։ Ռեկտորատն այս որոշմանը եկել է տիրոջ հետ դասընթացի ողջ կուրսին շան մասնակցելուց հետո։ Համաձայն դիպլոմի՝ Գրիֆինն ունի բժիշկ էրգոթերապեվտի մասնագիտացում։

Շան տերն անկեղծացել է, որ իր հաշմանդամ դառնալու հետո Գրիֆինն ամեն կերպ օգնել է իրեն՝ ընդուպ մինչև դուռ բացել փակելը, տարատեսակ իրեր բերելը, տիրուհու հետ համալսարան գնալն ու դասապրոցեսին մասնակցելը։ Աղջիկն անկեղծացել է, որ նրանք բավականին դժվար ճանապարհ են անցել իրենց երազանքին հասնելու համար և որ ինքը երախտապարտ է աստծուն Գրիֆինին իր կյանքում ունենալու համար։

Նադեժդա ԴԱԼՅԱՆ