Ողջունելի է Նիկոլի նման ուշադիր վերաբերմունքը առհասարա՜կ մեր բանջարաբոստանային կուլտուրաների հանդեպ, բայց մյուս կողմից էլ, էլի՜ վարունգին ոչ ոք ուշադրության չարաժանացրեց: Լոլիկին, էս էլ՝ ո՜րերորդ անգամ, նման հոգատարության են արժանացնում, իսկ վարունգին էլի, անտեր-անտիրական, իրա շատ բարդ բախտին թողնում: Սա՜ղին թվում է, թե վարունգն ինքն իրան կարա իրա դժվարությունների տակից ինքնուրույն դուրս գա…

Խնդրեմ, վարչապետի մակարդակով պայքարում են լոլիկի ցեցի դեմ, բայց ասա մի բերան խոսո՞ւմ են վարունգի դժվարություններից: Լրի՞վ վարունգի տեղ եք դրել էդ գյոզա՜լ կուլտուրային: Մանավանդ որ դրանից էնքան շատ կա մեր տարբեր դաշտերում, ներառյալ՝ քաղաքական, որ պետք է, պե՜տք է, Նիկո՜լ ջան, պե՜տք է խառնվել, էդ հոյակապ կուլտուրայի բախտն էլ մի հատ հոգատա՜ր «կառեկծիրովկա անել»…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ