«Չգիտեմ,թե ով ե այդ Ստեփանյանը,բայց ոսկու մասին ճիղտ ե արտահայտվել,իսկ մնացածը Ձեզ վախեցնելու համար ե,դու չխաբվես ու քո գործը արա»,,,,,,,,

Susanna Gevorgyan-ի «քոմենթը»

Ավելի՛ն, անունս էլ Գևորգ է. ծնվելուցս մի քանի ժամ առաջ պապուս երազում սուրբ Գևորգն է եկել ու ասել. «Քեզ թոռ է ծնվելու, անունը կդնես Գևորգ. չդնես՝ աչքե՜րդ կհանեմ»:

Ինչ վերաբերում է, տիկի՛ն Գևորգյան, Ձեր հորդորին՝ հղված Նիկոլին, թե չվախենա, իրա գործն անի, ապա չեմ կարծում, որ Նիկոլն էդքան վախկոտ տղա է, որ վախենա ու իրա գործը չանի:

Ես ուղղակի, ամենայն անկեղծությամբ, փորձել էի էդ մարդու ծանր վիճակի մեջ մտնել ու աշխարհին հիշեցնել, թե ի՛նչ մեծ պատասխանատվություն է էդ տղեն իր վրա վերցրել: Միտքս՝ մաքուր, միտքս՝ բարի. Նիկոլի հանդեպ՝ ահագին ակնածանքով: Ուրիշ ի՞նչ եք ուզում ինձնից, տիկին Գևորգյան: Ոսկի՞ ենք. ասել եմ՝ ոսկի ենք: Թանկ բանը թանկ-թա՞նկ պետք է պահել. ասել եմ՝ թա՛նկ-թա՛նկ պահիր, պարո՛ն Փաշինյան:

Ուրիշ բա՞ն եմ ասել: Մեղքս որն է, հայոց աշխարհի չքնաղ ու փափկասուն տիկին Գևորգյան, ասեք՝ «ուղղվեմ». ով «չուղղվի»՝ շան տղա ըլնի:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Henq.am Բարեկամաբար խորհուրդ կտայինք նյութը մինչև վերջ կարդալ, հասկանալ, թե ինչ է ասվում, ապա նոր կարծիք հայտնել: Միաժամանակ հարկ ենք համարում զգուշացնել, որ մենք մեր ընթերցողների ու առհասարակ մարդկանց մոտ ու մեջ չափազանց ենք կարևորում գրագիտությունը: Եկեք բարձր կուլտուրայի այս չափանիշի մասին չմոռանանք: