Ցավս այն է, որ միջնադարում աշխարհը գալիս Գլաձորում ու Տաթևում էր կրթություն ստանում. հիմա ուրի՛շ է. մերոնք են գնում է՜ Միննեսոթա: Ի միջի այլոց, էդ Միննեսոթան հնդկացիական-ապաչիակա՛ն ծագում ունի: Է՜ն, որ բերանը ափով փակում են ու կլկլացնում՝ «Աո՜-ո՜ււ-ո՜ւ-ո՜ւ»: Իսկ գիտե՞ք, պարո՜ն Մարուքյան, որ «ապաչի» իրե՛նց ՝ ապաչիների լեզվով նշանակում է ոչ ավել, ոչ պակաս՝ «թշնամի»…

Պարո՜ն Մարուքյան, էդ ի՜նչ մի հսկա գաղտնիք էր, որ Դուք մեզ չէիք ասում: Նե՜նց տպավորություն է, որ «էֆ-բի-այ»-ի էդ «հնդկացիայկան-ապաչիական» ճյուղը Ձեզ «վերբովկա արել», սարքել է իրանց անզուգական ագենտ ու Ձեզ անուն դրել. ասենք՝ «Էդմոն՝ պոչը կտրած մողես»… Զարմանալի՜ է, որ Դուք էդքան կոփված «հնդկացի» էդ բանը հայոց աշխարհից էդպես խնամքո՜վ թաքցնում էիք: Է ասեի՜ք՝ օ՜, որ Ամերիկայում եք Ձեր կրթությունն ու «զադանյան» ստացել: Հա՜, վախենում էիք, որ թա՞րս կհասկանան:

Է, արժե՞ր վախենալ: Չգիտեի՞ր, թե՞ չեն ասել, որ ամեն ինչ ժամանակի հետ ջրի երես է ելնում: Քո պարագայում էլ ավելորդ չկոնկրետանանք:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ