Հայտնի հաղորդավար, սեքս-սիմվոլ, սեռական կյանքի բաց կողմերին նվիրված նույնքան բաց թեմաներով հաղորդումների հեղինակ Անֆիսա Չեխովայի ֆոտոսեսիային հրավիրված Ջեքը, որն ընդամենը երկու ամսական է ու այս կյանքի քաղցրությունները դեռևս չճաշակած արարած, երկար չի դիմացել «գործընկերուհու» հմայքներին ու կծել է նրա փափուկ բարեմասնություններից պատկառելի չափեր ունեցող նստուկը:

«Ինձ մի քիչ կծել են, բայց ստացել եմ աննկարագրելի զգացողություններ», -իր Instagram-ում հրապարակում է արել Անֆիսա Չեխովան ու զետեղել զվարճալի տեսանյութը։