Բրազիլիայում անցկացված վերջին օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանն այս տարվանից ուժերը փորձարկում է MMA-ի մրցաշարերում ու երկրորդ մրցամարտն է ավարտել հաղթանակով: Այս անգամ մեր շնորհաշատ մարզիկը մասնակցել է «Битва на Волге» մրցաշարին, մենամարտել Բելառուսի ներկայացուցիչ, 25-ամյա Եվգենի Պերպեչինի հետ ու մարտը շահել բացահայտ առավելությամբ: Մրցավարը հարկադրված է եղել արդեն իսկ առաջին ռաունդում դադարեցնել մարտը: