Արմեն Աշոտյանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է․

«Սիրելի հայրենակիցներ,

2017 թվականի մայիս ամսին ինձ վստահվեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Այս ընթացքում՝ որպես հանձնաժողովի նախագահ, ջանք ու եռանդ չեմ խնայել խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները մեր պետական շահին առավելագույն ծառայեցնելու համար։

Առանձնակի ակտիվությամբ աշխատել եմ ՀՀ արտաքին քաղաքականության եվրոպական վեկտորի ուղղությամբ։ Ուժերիս չափով նպաստել եմ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քաղաքական առաջխաղացմանը։

Հանդիսանալով Եվրանեսթում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար՝ իմ նախաձեռնությամբ ներկայացվել և Արևելյան գործընկերության այս կարևորագույն հարթակում ընդունվել են հրատապ բանաձևեր «Մահացու ինքնավար զենքի» կիրառման կանոնակարգման, ինչպես նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ եվրոպական երկրներում վավերացման վերաբերյալ։

Իմ և գործընկերներիս ջանքերով, չեզոքացվել են տասնյակ հակահայկական նախաձեռնություններ և ձևակերպումներ։ Այս ընթացքում Եվրանեսթ խորհրդարանական համաժողովում չի ընդունվել գեթ մեկ փաստաթուղթ, որը կվնասեր Հայաստանի և Արցախի շահերին․․․»։

Ամփոփելով այս տարիներին կատարված աշխատանքը՝ Աշոտյանը հաջողություն է մաղթել բոլոր այն մարդկանց, ովքեր նոր ԱԺ-ում պատասխանատու են լինելու միջազգային ասպարեզում երկրի պետական շահերի առաջխաղացման համար։

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: