Ավարտվեցին London Chess Classic մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումները: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը չկարողացավ հաղթահարել այս փուլն ու պայքարել չեմպիոնի կոչման համար: Ինչպես տեղեկացրել էինք մեր ընթերցողին, Վաշիե-Լագրավի հետ մրցամարտում Լևոն Արոնյանը դասական շախմատի երկու պարտիաներն ավարտվել էր ոչ-ոքի և հանդիպման ելքը պիտի որոշվեր արագ շախմատում: Առաջինում մեր գրոյսմայստերը հասել է ոչ-ոքի արդյունքի, երկրորդում՝ պարտվել: Պարտությունները շարունակվել են նաև կայծակնային շախմատի առաջին երկու պարտիայում ու ամեն ինչ որոշել:

Եզրափակչում մրցելու իրավունք է ստացել նաև Նակամուրան, ով պարտության է մատնել Ֆաբիանո Կարուանային՝ բոլորովին վերջերս աշխարհի չեմպիոնության մրցախաղի հավակնորդին, ում հետ էլ երրորդ տեղի համար կմրցի մեր գրոսմայստերը: