Դիմելով խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեին, մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանին՝ Новости-Грузия-ի վկայմամբ «Միասնական ազգային շարժում» ամենամեծ ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Նիկա Մելիան հայտարարել է. «Դա աննախադեպ մասշտաբի բռնություն էր, որն իրականացրել է ձեր թիմը»:

Հայտարարությունը բողոքի ալիք է բարձրացրել «Վրացական երազանք» իշխող կուսակցության պատգամավորների շրջանում, ինչը շատ արագ վերածվել է վիճաբանության, այնուհետև ծեծկռտուքի:

Տեղեկացնենք, որ Վրաստանի ընդդիմությունը հրաժարվում է ընդունել նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ երկրի նախագահ է ընտրվել Սալոմե Զուրաբիշվիլին: