«Նպաստ+» փորձնական ծրագրի իրականացման շրջանակներում Շիրակի և Լոռվա մարզերի Մարմաշեն ու Գյուլագարակ համայնքների 65 և և 68 ընտանիքների տրամադրվել է 30-ական ածան հավ և 100 ազնվամորու թուփ կամ մեկական երինջ, ինչպես նաև մեկ տարվա կեր՝ հավերի և երինջների համար: Հատկացումներ անելիս կարևորվել է ընտանիքների ինչպես նպաստառու լինելու հանգամանքը, այնպես էլ 2 և ավելի անչափահաս երեխաների առկայությունը, որոնցից առնվազն մեկը 0-5 տարեկան, հաշվի են առնվել նաև այլ պայմաններ՝ ընտանիքում հաշմանդամի, միակողմանի ծնողազուրկի, աշխատուժի առկայությունը և այլն:

«Ծրագիրը փորձնական է, նպատակ է հետապնդում ստեղծել և ուժեղացնել սնուցման, սոցիալական պաշտպանության և գյուղատնտեսության զարգացման միջև փոխադարձ կապերը», -նշել է ՊԳԿ ծրագրի տեխնիկական փորձագետ Մարիաննա Քոչարյանը: «Հաջորդ շաբաթ նախատեսվում է փորձնական ծրագրում ընդգրկված շահառուների համար իրականացնել դասընթացներ՝ կենդանիների և թռչունների խնամքի, կերակրման և պահվածքի վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքի և պրակտիկ խորհուրդների տրամադրման նպատակով»:

Ըստ ՊԳԿ-ի՝ պարենային ապահովության վիճակի մասին տարածաշրջանային հաշվետվության, Հայաստանը հիմնականում խնդիր ունի թերսնման և ցինկի ու այլ միկրոսննդային տարրերի պակասի: