Թվիթերյան իր էջում ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն մեկնաբանել է Վենեսուելա ռուսական Ту-160 երկու ստրատեգիական հրթիռակիր ուղարկելը: «Ռուսաստանի ու Վենեսուելայի ժողորվուրդներին հարկ է դա դիտարկել այսպես՝ երկու կառավարությունները քամուն են տալիս պետական միջոցները»: Նրա խոսքերով՝ այդ կառավարությունները փոշիացնում են միջոցներն այն դեպքում, երբ իրենց քաղաքացիները «տառապում» են: