Խորհրդարանական արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքներով Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքն ապագա խորհրդարանում 88 մանդատի տեսքով կունենա բացարձակ մեծամասնություն, ինչն իշխող քաղաքական ուժին տալիս է գործողությունների լիակատար ազատություն:

Հայտնի է, որ երկրի կյանքի առանցքային հարցերի համար /այդ թվում նաև վարչապետի ընտրություն, սահմանադրական փոփոխությունների անցկացում, ռազմական դրության, պատերազմի հայտարարում/ անհրաժեշտ է որակյալ մեծամասնության՝ 2/3-ի քվեն:

Այդ թիվն այս խորհրդարանի պարագայում 66 ձայնն է։

Հանգուցային մի շարք մարմինների կամ դեմքերի /Բարձագույն դատական խորհուրդ, գլխավոր դատախազ, ՄԻՊ-ի ղեկավար/ ընտրելու համար անհրաժեշտ է պատգամավորների 3/5-ի քվեն, դարձյալ այս խորհրդարանի համար՝ 88 ձայն: Ասել է թե ճիշտ այնքան, որքան ներկայումս ունի «Իմ քայլը», ինչը նշանակում է, որ այն կատարելապես ազատված է ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» աջակցությունն ունենալու անհրաժեշտությունից:

Այսքանից հետո հարց բոլոր նրանց, ովքեր հմայված էին իրենց գովական Սերժ Ազատիչի շախմատային նուրբ հաշվարկներով: Հիմա ո՞վ է ավելի նուրբ հաշվարկներ կատարում՝ առաջին կարգայինի մակարդակով խաղացող Սերժ Սարգսյա՞նը, թե՞ գրոսմայստերական հաշվարկներով առաջնորդվող Նիկոլ Փաշինյաննը:

Մարկ ԽԱՆՅԱՆ