ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է տարվա լավագույն թիմի ֆուտբոլիստների հավակնորդների անունները:

Դարպասապահներից առաջադրվել են Ալիսոնի, Ուգո Լյորիսի, Կեյլոր Նավասի, Յան Օբլակի, Մարկ-Անդրե տեր Շտեգենի թեկնածությունները:

Պաշտպանությունը դիտարկվել է Ժորդի Ալբա, Ջորջիո Կելինի, Խիմենես, Դիեգո Գոդին, Լուկաս Էրնանդես, Ջոշուա Կիմիխ, Կալիդու Կուլիբալի, Կոստաս Մանոլաս, Մարսելո, Ժերար Պիկե, Սերխիո Ռամոս, Ջոն Սթոունզ, Սամուել Ումտիտի, Վիրջիլ վան Դեյկ, Ռաֆայել Վարան կազմով:

Կիսապաշտպանությունը վստահվել է Կազեմիրո, Կևին դե Բրույնե, Էդեն Ազար, Իսկո, Նգոլո Կանտե, Տոնի Կրոս, Ջեյմս Միլներ, Լուկա Մոդրիչ, Սաուլ Նիգես, Դմիտրի Պայե, Միրալեմ Պյանիչ, Պոլ Պոգբա, Իվան Ռակիտիչ, Դավիդ Սիլվա, Ֆլորիան Տովեն հավաքականությանը:

Հարձակման գիծը հանձնվել է Գարեթ Բեյլ, Էդիսոն Կավանի, Պաուլո Դիբալա, Էդին Ջեկո, Ռոբերտո Ֆիրմինո, Անտուան Գրիզման, Հարի Քեյն, Ռոբերտ Լևանդովսկի, Սադիո Մանե, Կիլիան Մբապե, Լիոնել Մեսի, Նեյմար, Կրիշտիանու Ռոնալդու, Մոհամեդ Սալահ, Լուիս Սուարես աստղաբույլի տնօրինմանը:

Ֆուտբոլիստների ընտրությունը արված է տասնչորս թիմից: Ամենաշատ ներկայացուցիչ ունեն Մադրիդի «Ռեալը»՝ 9, ամենաքիչ՝ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Նապոլին»՝ մեկական:

Մնացած ակումբները ներկայացված են «Բարսելոնը»՝ 7, «Աթլետիկոն» ու «Լիվերպուլը»՝ 6-ական, «Յուվենտուսը»՝ 4, «Մանչեսթեր Սիթին» ու ՊՍԺ-ն՝ 3-ական, «Բավարիան», «Չելսին», «Մարսելը», «Ռոման», «Տոտենհեմը»՝ 2-ական ֆուտբոլիստ: