ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է Պենտագոնին ֆինանսավորել 750 միլիարդ դոլարով՝ այս մասին հաղորդում է CNNР հեռուստալիքը՝ լրատվության աղբյուր ունենալով նախագահի վարչակազմի իր տեղեկատուներին: Նման որոշման նախագահը հանգել է Պաշտպանության նախարարի հետ ունեցած մի շարք հանդիպումներից հետո: Հետաքրքրական է, որ ժամանակ առաջ այդ նույն Թրամփը անմտություն էր համարել երկրի պաշտպանական գերատեսչությանը 716 միլիարդ հատկացնելը: Փաստորեն դուրս է գալիս, որ խելամիտ լինելու համար 750 միլիարդը պետք է դիտարկել ավելի փոքր թիվ 716 միլիարդից: