Եւ ուստի, ո՜վ հայ ժողովուրդ, հալա՜լ ըլնի քեզ: Դու արդեն գե՜ղ չես, արդեն քաղա՜ք չես. դու արդեն քաղաքակիրթ, զորեղ հանրություն ես, դու ապացուցեցիր, որ նվազագույնը հինգհազարամյա քազակրթություն ունեցող բիբլիական ազգ ես: Դու նորից էն ազգն ես ու էն երկիրն ես, ում մասին զուր տեղը չէր, որ «Աստվածաշունչն» իր թանկ էջերում տեղ էր հատկացնում ու հիշատակում:

Հալա՜լ ըլնի քեզ: Ասիր ու արիր: Չուզածդ մերժեցիր, մերժածդ մինչև վերջ մերժած էլ պահեցիր: Ապացուցեցիր, որ Աղեղնավոր Հայկից հենց միայն դու կարող էիր սերել: Ապացուցեցիր, որ Սասնա Դավիթը հենց միայն քեզնից կարող էր սերել:

Հալա՜լ ըլնի կույս Ծովինարի խմած էն բուռ ու կես անմահական ջուրը, որից դու սերեցիր:

Հալա՜լ ըլնի քեզ, որ ասիր՝ արիր:

Հալա՜լ ըլնի քեզ, որ ոտի ելար մի մարդու նման ու չընկճվեցիր, ոչ մի բանի դեմ չերերացիր ու բութ, դախացած, ցեմենտ-բետոնից ամուր բան դարձած գերանը տվիր ու անդազահան արիր: Աշխարհում շատ քիչ ժողովուրդներ կան, որ քո սխրանքից կարենան գործել:

Հալա՜լ ըլնի քեզ, քանզի հարամություն չարիր. հալալ ու արդար ընտրություն, դրիր, սիրուն անցկացրիր:

Հալա՜լ ըլնի քեզ, որ Չարենցի իղձն իրականացրիր. քո հավաքական ուժը ցույց տվիր: Էլ ո՜ւմ բերանն այսուհետև կբռնի քեզ ոչ միասնական ժողովուրդ ասի:

Հալա՜լ ըլնի քեզ, բայց դեռ… գործ ունես. ովքեր քնած էին, դեռ պիտի իրենց քնից արթնացնես ու դեռ հորդորես, որ այսուհետև իրենք էլ զգոն ու արթուն կենան. դեռ հարամից ու հարամիներից պիտի իսպառ ձերբազատվես ու… անվերապա՜հ հալալ կըլնի քեզ:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ