Հիմք ընդունելով ԿԸՀ-ի կողմից ներկայացված նախնական տվյալները՝ Արմեն Աշոտյանը, հավատարիմ սեփական սկզբունքներին, տվել է իր քաղաքական գնահատականը։ Համացանցում արված նրա գրառման մեջ մասնավորապես ասված է. «Մեծ շուքով ազդարարված, քաղաքական աննախադեպ հալածանքների արդյունքում տեղի ունեցած, ԱԺ գործունեության հանդեպ ուղղակի ճնշումների հետևանք հանդիսացող ընտրություններին մասնակցեց ընդամենը ընտրողների 50%-ից պակաս ընտրող՝ 48.63%։ Սա ապացուցում է, որ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ոչ թե «համաժողովրդակն պահանջ» էր, այլ Նիկոլ Փաշինյանի անձնական քաղաքական հաշվարկների և շահերի արդյունք։

Արտահերթ ընտրությունները չդարձան «թավշյա» ռեժիմի համապետական բենեֆիսի հիմք՝ անկախ իրենց հավաքած տոկոսներից։ Չօգնեց Նիկոլ Փաշինյանի համահայաստանյան արշավանքը, անզոր էր ՖԲ-ի Live-ը, ապարդյուն՝ գործադրված հսկայական վարչական ռեսուրսը»:

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: