United Launch Alliance (ULA) ընկերությունը հետաձգել է գաղտնի արբանյակով Delta IV Heavy ծանր հրթիռի արձակումը: Գործակալության տվյալներով խոսքն ԱՄՆ-ի ազգային վարչության ռազմատիեզերական հետախուզության արբանյակի մասին է: Նշվում է, որ հրթիռի արձակումը հետաձգվել է անորոշ ժամանակով, թռիչքի հետաձգման պատճառներն առայժմ անհայտ են: