«Վտանգը նրա մեջ է, երբ որ կտրում ես ամբողջ անտառը, և սկսում են քամիներ փչել, չգիտես, թե որ ծառի հետևը պախկվես»:

Վիգեն Սարգսյան

11-ի ցուցակում 1-ին համարով գրանցված ՀՀԿ-ն իր այդ «1-ին՝ խրո՜խտ համարին» նաև «համապատասխան» բովանդակություն հաղորդելու «վեհ» առաքելությամբ, իր ցուցակի 1-ին համարի՛ն ուղարկեց դեբատներ, որ «մի՛ն զարկի, ջարդի հազար», որ իր բաժակաճառերով դեբատների էդ «պարտեզում» «ծաղկի» ու «ծաղկեցնի» պախարակված, բայց էդ մասին դեռ գլխի չընկած «ՀՀԿ շռնդալից վերադարձը՝ հայոց երկրի նոր իշխանություն»:
Ու այ ստեղ չեմ կարող հառաչս զսպել ու չավաղել. «վա՜խ», քանզի իսկապե՜ս որ տղեն և՛ «ծաղկեց», և՛ «ծաղկեցրեց», «շա՜տ սիրուն էր՝ հլա ծաղի՛կ էլ հանեց»:

Մեր առջև դեբատներում հառնեց մի հատ շերեփ, որն անընդհատ կաթսա էր գցվում, բայց քանզի անպոչ էր, սոսկ նյարդայնացնում, մթնոլորտը լարում, նյարդային էր սարքում. կա՛մ առաջադրանք էր նման ստացել, կա՛մ էությունն էր էդ մարդու հենց էդ:
«Ծաղկող» ՀՀԿ-ն էս տղուն ուղարկել էր, որ կռիվ գցի:
Գցելիք կռիվ համար 1. «Նիկոլ ու Արցախի իշխանության միջև»:
Գցելիք կռիվ համար 2. «Նիկոլի ու Ռուսաստանի միջև»:
Գցելիք կռիվ համար 3. «Նիկոլի ու ժողովրդի միջև»:

1. Նիկոլն, Արցախի չինովնիկների անհասկանալի քննադատությանը պատասխան տալով, այդ չինովնիկներին կարգի հրավիրեց, մեկ էլ սեփական գործով զբաղվելու իրականություն սոսկ հրավիրեց: ՀՀԿ «դեբատյորն» այդ հրավիրելը կռիվ է կոչում:
Ինչո՞ւ, ո՜վ «շքեղ ծաղկած վարդակակաչ», Արցախն ինչո՞վ է մյուսներից պակաս: Արցախում էլի մերոնք չե՞ն, ի՛նչ է: Ստեղի չինովնիկն իր ափերը կկորցնի, Արցախի չինովնիկը չի՞ կորցնի: Էլի նու՜յն՝ ծովից ծով Հայաստանն է, չէ՞: Ստեղ էդքան դրածո ունեք, Արցախում չունե՞ք, պարո՛ն Սարգսյան: Էնպես որ, Նիկոլի հանդիմանանքը՝ Արցախի չինովնիկներին, զուտ ներքի՛ն հարց է, գրեթե ընտանեկան: Ի հեճուկս ձեզ՝ բնավ էլ կռիվ չէ:

2.Երկրո՛րդ «կռիվը»: Ռուսաստանի՛ հետ: Ասել եմ, էլի՛ ասեմ. հակառուսական բոլոր տեսակի տրամադրությունները հենց ձերոնց՝ ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահների օրոք են լրիվ ձևավորվել: Ըստ իս՝ հակառա՛կը. Նիկոլի օրոք ու Նիկոլի ծառայած օրինակով՝ այդ տրամադրությունները ցրելու շորշոփ է այսօր զգացվում:

3.Երրոդ «կռիվը» գցելը՝ ժողովրդի՛ հետ «կռվեցնելը», նույնպես չստացվեց, քանզի, թարսի պես, ՀՀԿ տղեն բառապաշարը չէր հասցրել փոխել. ժողովրդին «զանգված» էր ասում, մարդկանց թվին՝ «քանակ», ընդվզած ժողովուրդ գլխավորելուն «հեծնել» էր ասումՆիկոլն էդ բանը նկատեց, ասաց, ու, ըստ իս, այ ստեղ տղե՛ն էլ, իրան ստեղ ուղարկած պարտեզն ու պարտիզպա՛նն էլ արդեն լրի՜վ ծաղկեցին

Եւ ուստի, բիբլիական շնչով, բայց ոտ ու գլուխ արած եթե դեբատն ամփոփենք, ապա եկե՛ք ասենք. և առաջինները (ցուցակում եղած համարով) կդառնան վերջիններնընտրությունների արդյունքում:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ