Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ իր երկրի կաթոլիկ եպիսկոպոսներն «անարժան հիմարներ են» եւ պետք է «սպանվեն»։ Վերջիններս դեմ են նախագահի կողմից թմրանյութերի դեմ տարվող անխնա, դաժան պատերազմին։ Նախագահական պալատում արված իր հայտարարության մեջ նա ասել է. «Այս եպիսկոպոսները, որոնց դուք, տղաներ, սպանում եք, անօգուտ հիմարներ են: Այն ամենն, ինչ նրանք անում են, քննադատելն է»:

Դիմելով իշխանության ներկայացուցիչներին՝ նա նշել է, որ իր և կաթոլիկ եպիսկոպոսների ատվածները տարբեր են. կաթոլիկներինը հիմար է և զուրկ ողջամիտ դատողությունից։

Հիշեցնենք, որ 2016 թվականին Ռոդրիգո Դուտերտեի իշխանության գալուց հետո Ֆիլիպիններում սկսվեց անխնա պայքար թմրանյութերի դեմ, և մի քանի ամիսների ընթացում Ֆիլիպիններում թմրանյութերի առք ու վաճառքով զբաղվող շուրջ 3500 մարդ սպանվեց։

Նադեժդա ԴԱԼՅԱՆ