Իրավաբան Արթուր Ղազինյանը երեկ Հանրայինով տեղի ունեցած բանավեճի մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկվա նախընտրական բանավեճի ընթացքում գրեթե բոլոր առաջին համարները հայտարարեցին, որ մինչև վերջին «կոպեկը» պետք է վերադարձվի «ժողովրդին»: Խոսքը տարբեր գնահատականներով 12-ից 30 միլիարդ ԱՄՆ դոլարի մասին է: Ինձ իրոք հետաքրքիր է, կան մարդիկ, որ հավատում են, որ առհասարակ հնարավոր է այդ գումարները վերադարձնել??

եթե այո, ապա ինչ գործիքներով և մեթոդաբանությամբ???

և հնարավոր է արդյոք այն վերադարձնել «ժողովրդին», այլ խոսքերով ասած ՀՀ քաղաքացին կստանա ինչ որ մաս այդ փողերից???

P.S. Գերմանիայի վերամիավորումից հետո Արևմտյան Գերմանիայի իշխանությունները սկսեցին այսպիսի մի գործընթաց` Արևելյան Գերմանիայից գողացված և դուրս բերված կապիտալը վերադարձնելու համար: Հաջողվեց վերադարձնել միայն 10%-ը»:

Henq.am Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: