Հանրային ՀԸ եթերում նախընտրական բանավեճի ժամանակ «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը ցավով նշել է, որ ընտրապայքարը վերածվել է մեղադրանքների և միմյանց քարկոծելու պայքարի. «Բայց, երբ բոլորս միասին հեղափոխություն էինք անում, փակում էինք փողոցները, հույս ունեինք, որ իսկապես կձևավորվի քաղաքական դաշտ, որտեղ կգան առողջ ուժեր, նոր ուժեր, և մեր քաղաքական դաշտը կվերածվի ոչ թե անձի շահերի, կլանների բախման դաշտ, այլ առողջ գաղափարական պայքարի դաշտի»: