ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վայքի, Եղեգնաձորի, Կապանի, Կոտայքի և Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր: Վարդենյաց լեռնանցքում, Սպիտակի ոլորաններում և Մաստարայի ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: